Եվրոպայի արտաքին կապերի ծառայությունների կայքում հրապարակվել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ փաստաթղթի հրապարակումը ևս մեկ անգամ ցույց կտա ԵՄ-ի շահավետ առաջարկների անհրաժեշտությունը և կցրի այս հարցի շուրջ ստեղծված միֆերը:

 

Փաստաթուղթը բաղկացած է նախաբանից, 7 գլուխներից, ծրագրերից և արձանագրություններից: Համաձայնագրի ընդհանրական կետերից բացի, փաստաթղթում լուսաբանվում են նաև միջազգային քաղաքական համագործակցությանն ու բարեփոխումներին վերաբերող դրույթները, արդարադատության համակարգն ու անվտանգության ապահովումը, առևտրային հարաբերությունները և հակաահաբեկչական քայլեր:

 

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է ԵՄ-ի հետ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման աշխատանքները, ինչը հիմնավորել է ԱՊՀ շուկայում հնարավոր մեծ տնտեսական կորուստների վտանգով: