Ուկրաինական ընդդիմության նախագահ Վիտալի Կլիչկոն պատրաստել է հատուկ առաջարկների ցուցակ' Վիկտոր Յանուկովիչի համար: Այս մասին հայտնում է Українська правда-ն:

 

Հիմնական պահանջները 5-ն են. առաջինը վերաբերում է նախագահական ու խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնելուն: Բացի այդ, պահանջվում է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների մասին օրենքում կատարված փոփոխությունները: Հաջորդ պահանջը վերաբերում է Ազարովի գլխավորած կառավարության հրաժարականին: Բացի այդ, ընդդիմությունը պահանջում է գլխավոր դատախազի ու խորհրդարանի նախագահի հրաժարականները: Հինգերորդ պահանջն էլ առնչվում է սկանդալային բոլոր օրենքների չեղյալ հայտարարմանը և ընդդիմության բոլոր մասնակիցների հանդեպ համաներում հայտարարելուն:

 

Ընդդիմադիր «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն չի բացառում, որ Ուկրաինայի ներքաղաքական զարգացումները կարող են վերածվել քաղաքացիական պատերազմի: