Վաղարշապատի հիվանդանոցում այսօր առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախնական վարկածով` զինվորի մահվան պատճառը հիվանդությունն է :

 

Yerkir.am-ի տեղեկություններով Էդիկ Շահնազարյանը Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից է, 4 երեխաներից կրտսերը: Նրա 18 տարին լրացել էր նոյեմբերի 28-ին , իսկ բանակ էր զորակոչվել ընդամենը մեկ շաբաթ առաջ: Մեր տեղեկություներով նորակոչիկը քթի վիրահատություն էր տարել և դեռ լիովին չէր ապաքինվել:

 

Մահվան պատճառը հնարավոր է մրսածությունը լինի և միգրենը (գլխացավի ձևերից):

 

 

Լուսանկարը` Էդիկի սոցցանցի էջից