Այսօր հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 93 տարեկան: Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921թ. Երևանում:

 

Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո` 1929-ին, սովորել է կոնսերվատորիայում։

 

Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։

 

Արդեն 45 տարի է` 300 սան ունեցող Երևանի քոլեջներից մեկը կոմպոզիտորի անունն է կրում:

 

1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին:

 

Խորհրդային լավագույն և սիրելի ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակային կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։