«Այն ժամին, երբ ՀՀ-ում կայանում էր Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը, Արցախի Սուրբ Հակոբոս եկեղեցում տեղի ունեցավ միաժամանակ հոգեհանգստի արարողություն, և Պարգև սրբազանը մատուցեց պատարագ Արմենի հոգու խաղաղության համար:
Ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահը, գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարները, մի քանի հազար քաղաքացիներ: Խաղաղությու´ն շիրիմիդ, հերոս եղբայր»: Այս մասին ասված է Armenian Soldier Armen Hovhannisyan ֆեյսբուքյան էջում: