Բրյուսելի բարերից մեկում կա ներքնազգեստների թանգարան, որտեղից օրեր առաջ գողացել են ներկայիս քաղաքապետի ներքնազգեստը:
Բարի սեփականատեր Ժան Բիկուան ասել է, որ երբեք չէր պատկերացնի, թե ինչ-որ մեկին կարող է հետաքրքրել քաղաքապետի ներքնազգեստը և գողոնը վերադարձնելու դիմաց խոստացել է գարեջրի հյուրասիրություն: