Դուրս բերել ոստիկաններին Կիևի փողոցներից և արձագանքել ուկրաինացի ժողովրդի դժգոհությանը: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նման կոչով դիմել է Յանուկովիչին: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

 

Նա մասնավորապես նախազգուշացրել է Ուկրաինայի նախագահին կանխել սպառնացող ծայրահեղական այն գործողությունները, որոնց համար անհրաժեշտ կլինի կտրուկ միջոցառումներ ձեռնարկել:

 

«Չի կարելի անտեղի ժամանակ վատնել, հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-հեռախոսազրույցի ընթացքում Յանուկովիչին ասել է Բայդենը:

 

Սա, ի դեպ 7 օրվա ընթացքում Բայդենը և Յանուկովիչի երկրորդ հեռախոսազրույցն է: