Ինչպես հայտնում է ria.ru-ն, այսօր Բրյուսելում մեկնարկել է «Ռուսաստան-ԵՄ» 32-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Գագաթնաժողովի ժամանակ կողմերը կենտրոնացել են կարևորագույն ռազմավարական ոլորտների վրա և քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Ռուսական կողմից գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Գագաթնաժողովից հետո Ռուսաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները որոշել են համատեղ լուսանկարվել, որի ընթացքում FEMEN շարժման ակտիվիստները փորձել են իրենց բողոքն արտահայտել, սակայն ոստիկանները ժամանակին կարողացան կանխել միջադեպը: