Հայաստանում այս տարի արդեն նկատելի են ավիատոմսերի էժանացման միտումները: Փետրվարի 5-ին հրավիրած ասուլիսին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ 2014թ. հունվարին ավիատոմսերի գները նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել են 5 տոկոսով: Ավիափոխադրումներ իրականացնողներնն ու ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունները տոմսերի էժանացման միտումները բացա տրում են ինչպես սեզոնայնությամբ, այնպես էլ Հայաստանի կառավարության հռչակած «բաց երկնքի» քաղաքականության տված առաջին ադյունքներով: «Արմենպրես»-ը պարզեց, որ հիմնականում նվազել են դեպի Ռուսաստան ավիատոմսերի գները:
«Քվանտ տուր» ընկերությունից տեղեկացանք, որ գները նվազել են մոտ 25-30 հազար դրամով: Երեւույթը պայմանավորված է նաեւ նոր ավիաընկերության (Air Armenia ավիաընկերություն- խմբ.)' օդային փոխադրումների ոլորտ մուտքով: «Ava tour»-ում նշում են, որ «բաց երկնքի» քաղաքականության սկզբնական շրջանում տոմսերն էժանացել են, հետագայում փոքր-ինչ թանկացել: Օրինակ, եթե նախկինում դեպի ՌԴ քաղաքներ տոմսը 103 հազար դրամ է եղել, ապա դարձել է 73 հազար, իսկ հետագայում թանկացել է ու դարձել 83 հազար:
Air Armenia ավիաընկերությունում տոմսերի էժանացումը մասամբ կապում են «բաց երկնքի» քաղաքականության հետ: Նրանք նվազեցրել են դեպի Մոսկվա, Ռոստով, Սամարա ուղղություններով ավիատոմսերի գները:
ՀՀ կառավարությունը, հայտարարելով «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու մտադրության մասին, ակնկալում էր ավիատոմսերի գնանկում: Սպասվում էր բարձր մրցակցության հետևանքով տոմսերի միջին գների 10 տոկոսով նվազում, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում' պայմանավորված ավելացած մրցակցությամբ, տարեկան կապահովվի 20-25 տոկոսի ուղևորափոխադրումների աճ: Նախատ եսվում է, որ «բաց երկնքի» քաղաքականությունը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր: