Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսն ասել է, որ մեծ սիրով կհետևեր լեռնադահուկորդների օլիմպիական մրցավազքին: «Օլիմպիական խաղերի ժամանակ ցանկություն ունեմ հետևելու լեռնադահուկորդների մրցումներին:

 

Այնտեղ մարզիկները մեծ արագություն են հավաքում: Ինչպես նաև չմշկավազքի մրցումներին, որտեղ նույնպես մեծ արագություն կա: Նիդեռլանդներում չմշկավազքը մեծ մասսայականություն է վայելում»,-Օզբիլիսի խոսքը փոխանցում է Sovsport-ը:

 

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 7-ին, Երևանի ժամանակով 20:14-ին: Սոչիի 22-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու են դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը եւ Կատյա Գալստյանը, ինչպես նաեւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, նրանց մարզիչներն են Արթուր Միքայելյանը, Սլավա Սարգսյանը եւ Սեյրան Հարությունյանը: Հայ մարզիկներից առաջինը մրցասպարեզ են դուրս գալու դահուկորդներ Միքայելյանը եւ Եղոյանը' փետրվարի 9-ին, նրանք կմրցեն նաեւ 11-ին,14-ին, իսկ Միքայելյանը' նաեւ 15-ին:

 

Գալստյանը կմրցի փետրվարի 12-ին, իս կ Սերեբրակյանը' փետրվարի 19-ին եւ 23-ին: