Հայաստանից արտահանվող թարմ կամ պաղեցրած ձկան ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 31.89 տոկոսով և կազմել 2 հազար 193 տոննա: Արտահանված ձկան մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 16.8 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012թ. Հայաստանից արտահանվել է 1662.8 տոննա թարմ կամ պաղեցրած ձուկ: Նախորդ տարի մեր երկրից արտահանված ձկան գրեթե ողջ ծավալը (2187,2 տոննա) գնել է Ռուսաստանը, ինչը 31.78 տոկոսով գերազանցել է 2012թ. ցուցանիշը:
Միաժամանակ, անցյալ տարի մեր երկիր է ներկրվել 2 հազար 142.2 տոննա սառեցրած և 9.8 տոննա թարմ կամ պաղեցրած ձուկ: