Ուկրաինացի նկարիչ Սերգեյ Ռադկևիչը Մայդանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված երկու աշխատանք է ստեղծել: Արվեստի աշխատանքներից մեկը նվիրված է Սերգեյ Նիգոյանի հիշատակին, ով զոհվել էր Գրուշևսկի փողոցում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում: Այս մասին հայտնում է «Artukraine»-ը:
Նկարը կոչվում է «Սերգեյ Նիգոյան: Հայկական մոտիվ: Հանգչիր խաղաղությամբ»: Նկարի հիմքը դիմանկարն ու սիլուետն է, որը նախկինում օգտագործվում և քանդակում էին հայկական տապանաքարերի վրա, ինչպես նաև այն ռազմական թիրախ է:
Այս աշխատանքները գտնվում են Լվովի թաղամասերից մեկում է:
Երկրորդ աշխատանքը կոչվում է «Հանգչիր խաղաղությամբ»: Այն Լվովի «Ձիգա» պատկերասրահում է:
«Այս արվեստ-աշխատանքը դատապարտում է կանխամտածված ագրեսիան` ուղղված դեպի մարդը, ինչպես նաև ընդգծում է մարդկանց՝ որպես նպատակ ծառայեցնելու աբսուրդը: Սրանք ազատության և արդար պայքարի նկարներ են»,-ասում է նկարիչը: