Ներկայիս փոթորիկներն ու հեղեղումները Մեծ Բրիտանիայի Էկոնոմիկային սպառնում են 13,8 մլրդ ֆունտ (23 մլրդ դոլար) գումարի արտադրական վնասներով: Ինչպես տեղեկացնում Է  Capital Economics բրիտանական կոնսալտինգային ծառայության փորձագետ Ռիչարդ Հոլթի այս գնահատականը տարածել են տեղական ԶԼՄ-ները:

 

Վերլուծաբանի խոսքով՝ անբարենպաստ եղանակի պատճառով հեղեղման վտանգին եւ այլ վնասի ենթարկված տարածքը պատասխանատու Է տնտեսության մոտավորապես 13 տոկոսի համար: Այդ շրջաններում արտադրության մեկամսյա պարապուրդը, նրա հաշվարկներով, համախառն ներքին արդյունքը կնվազեցնի ավելի քան 1 տոկոսի չափով:

 

Այլ մասնագետներ չեն բացառում, որ Մեծ Բրիտանիայի հարավային մասի հեղեղված տարածաշրջանները կարող են ջրի տակ մնալ եւս մի քանի ամիս՝ «մինչեւ մայիս»: Նոր հզոր փոթորիկներ են սպասվում, մինչեւ որ, վերջապես, եղանակը կկարգավորվի: Մինչդեռ հողն արդեն այնքան Է հագեցած խոնավությամբ, որ նույնիսկ աննշան տեղումներն սպառնում են նոր հեղեղումներով:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 2013 թվականի դեկտեմբերին երկրում հեղեղումների սկսվելուց ի վեր ջրասույզ են եղել շուրջ 6 հազար տներ ու ձեռնարկություններ, հազարավոր այլ շինություններ դեռ կարող են տուժել անբարենպաստ եղանակային պայմաններից: Ապահովագրողների խոսքով՝ իրենց առաջադրված պահանջներն արդեն գերազանցել են 500 մլն ֆունտը եւ արագորեն մոտենում են միլիարդ ֆունտին: