Եզդի ճակոյի քրոջ որդին' «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը' Կարինե Ամոյանը: Նա նշեց, որ որդին անգամ դատական նիստին չի կարողացել մասնակցել: «Բժշկից թուղթ էր եկել , որ նա ի վիճակի չէ դատին մասնակցել:Տղայիս ասածները ադեկվատ չեն: Անգամ ինձ հաճախ չի ճանաչում եւ չգիտեմ, թե ինչերից է խոսում: Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասաց Կարինե Ամոյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան: