Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կառլեն Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից։

 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Իլյիչ Շադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Սամվել Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։