Մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ոլորտի և արդարադատության ոլորտների բարեփոխումները կլինեն 2014-2020թթ. Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունների գերակա ուղղությունները, քանի որ ակնկալվում է, որ դրանք կնպաստեն երկրի տնետսական աճին: Այս մասին նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան' ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնի հետ հարցազրույցում:

 

Պատասխանելով այն հարցին, թե 2014-2020թթ. նոր ծրագրային ժամանակահատվածի համար որոնք են Հայաստանի հետ համագործակցության երեք գերակա ուղղությունները, Հրիսթեան նշել է, որ Հայաստանում 2014-2020թթ համար ներկայումս քննարկվող երեք գերակա ուղղություններն են մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ոլորտի և արդարադատության ոլորտների բարեփոխումները:

 

«Մենք ակնկալում ենք, որ դրանք են այն ուղղությունները, որոնք կնպաստեն երկրի տնտեսական աճին: Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մրցակցության խթանմանը, ՓՄՁ հատվածի ուժեղացմանը' հատկապես, գյուղական վայրերում, բիզնեսների իրավունքների պաշտպանությանը, Կառավարության գործունեության և վարչական կարողությունների զարգացմանը ու անկախ և արդյունավետ արդարադատության ոլորտի զարգացմանը»,- ընդգծել է Եմ պատվիրակության ղեկավարը' հավելելով, որ շեշտ կդրվի այս բոլոր ոլորտների երկայնքով քաղաքացիական հասարակության աջակցման վրա:

 

Նրա գնահատմամբ' Եվրոպական հարևանության գործիքը (ԵՀԳ), ինչպես ԵՀՔ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում կնպաստի զարգացնելու հարաբերությունները և բերելու շոշափելի արդյունքներ ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Հայաստանին, երկկողմանի և տարածաշրջանային ծրագրերին:

 

«Իսկապես, կիրառելով «ավելին' ավելիի դիմաց» սկզբունքը' մենք ակնկալում ենք ցուցաբերել առավել շատ աջակցություն այն գործընկերներին, որոնք լիակատար իրականացնում են ընդգրկուն և ամբողջական ժողովրդավարական գործընթացներ: ԵՀԳ-ն նաև կուղղորդի դեպի ավելի պարզեցված և կարճ ծրագրային գործընթացներ' այսպիսով թույլ տալով կենտրոնացնել մեր համագործակցությունը հիմնական նպատակների վրա»,- ասել է Հրիսթեան' հավելելով, որ այն է'լ ավելի կխթանի միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև ավելի սերտ կապեր կապահովի ԵՄ ներքին գործիքների և քաղաքա կանությանների հետ:

 

Դիվանագետի խոսքով' Եվրոպական Միությունը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտների բարեփոխումներին:

 

«Օրինակի համար, միջին մասնագիտական տեխնիկական կրթության ոլորտում ԵՄ-ն օգնել է հիմնել ռազմավարակամ կառույցներ' այս ոլորտում բարեփոխումների իրականացման համար, վերանորոգել է 12 քոլեջներ և արդիականացրել է դասացուցակները»,- ընդգծել է Հրիսթեան' ավելացնելով, որ ԵՄ-ն նաև աջակցել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման ոլորտի բարեփոխումներին, ներառյալ' տնտեսական սուբյեկտների արագ և պարզ գրանցման համակարգի մատչելիության ապահովմանը: Ճանապարհային ոստիկանության համար մոնիտորինգի համակարգը մեկ այլ օրինակ է, դրանցից է նաև բնակչության ռեգիստրի արդիականացումը:

 

Նա մատտանշել է ևս մեկ նախագիծ' ԵՄ խորհրդատվական խումբը, որն աջակցել է զարգացնելու ավելի արդյունավետ ռազմավարական և իրավական շրջանակ Հայաստանի տարբեր ինստիտուտների ներքո և օգնել է Հայաստանին նախապատրաստվելու ԵՄ-ի հետ տեխնիկական և քաղաքական երկխոսությանը: