armsport.amԻնչպես հայտնում է «The Guardian»-ը, Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքկանի 20-ամյա պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսին»:

«Ազնվականները» դիտարկում են նրա թեկնածությունը որպես Դավիդ Լուիսի փոխարինող, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

«Ռեալը» չի ցանկանում բաժանվել Վարանից, սակայն պատրաստ է դիտարկել շահավետ առաջարկները:

Վարանը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 խաղի, քանի որ երկար ժամանակ վերականգնվում էր ծնկի վնասվածքից: