Սիրիայի ընդդիմադիր կայքերը համացանցում տեղադրել են Ֆատում ալ Ջասիմ անունով երիտասարդ աղջկա լուսանկար՝ նշելով, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած, «ԴԱԻՇ» խմբավորման անդամները քարկոծելով սպանել են նրան այն պատճառով, որ նա օգտվում էր «Ֆեյսբուք» սոցցանցից:
Ֆատում ալ Ջասիմը բնակվում էր Սիրիայի Ռակկա քաղաքում: Խմբավորման անդամները դա մեծ հանցանք են համարել և Ռակկայում գտնվող իրենց դատարանում որոշվել է աղջկան քարկոծել մինչև մեռնելը:
«ԴԱԻՇ» խմբավորումը կազմավորվել է Իրաքում և այժմ պայքար է մղում Սիրիայում Բաշար ալ Ասադի և կառավարական ուժերի դեմ: Խմբավորման գաղափարախոսությունը հիմնված է իսլամի չափազանց ծայրահեղական մեկնաբանության վրա: