Ուկրաինայի Գերագույն ռադան երկրի ներքին գործերի նախարար է նշանակվել Գերագույն ռադայի հայազգի պատգամավոր Արսեն Ավակովը: Այս մասին հայտնում է Сегодня.ua-ն:
Այս որոշման օգտին քվեարկել է 275 պատգամավոր:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Գերագույն ռադան ընտրեց նաև նոր խոսնակ՝ Ալեքսանդր Տուրչինովին։