Ադրբեջանը Թուրքիային միացնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը հնարավոր կլինի միայն 2015 թվականին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության «Ազերօյլսերվիս» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը:

 

Նրա խոսքերով' երկաթգծի շինարարությունը ձգձգվել է Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների և իշխանափոխության հետևանքով: Գուրբանովի նշել է, որ դրա պատճառով հետաձգվել է Թուրքիայի և Վրաստանի սահմանին 4.2 կիլոմետր երկարությամբ հատվածի շինարարությունը:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի երկարությունը 180 կիլոմետր է լինելու: Ներկայում ավարտվել են աշխատանքները 100 կիլոմետրի վրա: Նախատեսվում է 2014 թվականի վերջին շոգեքարշի փորձնական շահագործումը Ադրբեջանից մինչև թուրք-վրացական սահման:

 

Եկաթգծի շինարարության վերջնական ավարտից հետո նախատեսվում է ամեն տարի դրանով փոխադրել առավելագույնը 17 միլիոն տոննա բեռ: Սկզբնական շրջանում այն կփոխադրի մեկ միլիոն ուղևոր և 6,5 միլիոն տոննա բեռ: