Եվրախորհրդարանի փոխնախագահ լեհ Յացեկ Պրոտասեւիչը հայտնվել է գերմանական մամուլի եւ հասարակության ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, Պրոտասեւիչը Ֆրանկֆուրտի օդանավակայանում' հարբած վիճակում, բղավել է «հայլ Հիտլեր» ու մաքսատան աշխատակիցներին եւ անվտանգության ներկայացուցիչներին անվանել նացիստներ: Նա հեգնական տոն ով անընդհատ հարցրել է, արդյոք որեւէ գերմանացի երբեւէ եղել է Օսվենցիմում, եւ հավելել, որ հավաքված ողջ բազմությունը նացիստներ են, որ սպանել են միլիոնավոր մարդկանց:
Ոստիկանությունը ստիպված է եղել նրան ձեռնաշղթաներով տանել բաժին, սակայն Պրոտասեւիչին օգնել է Եվրոպական խորհրդարանի մանդատը, եւ նա, առաց տուգանք մուծելու, մի քանի ժամ անց դուրս է եկել այնտեղից:
Գերմանական հասարակությանը հատկապես վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Պրոտասեւիչը Եվրախորհրդարանիարդարադատության, քաղաքացիական ազատության եւ մարդու իրավունքների խմբի մշտական անդամ է եւ ի պաշտոնե պետք է հարգի մարդկանց իրավունքներն ու ազատություններն ու նման հայտարարություններ չկատարեր' հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Գերմանիան ընդունել է հրեական Հոլոքոսթն ու դատապարտել ֆաշիստական համակարգը:
Կատարվածը մեծ իրարանցում է առաջացրել նաեւ համացանցում: Մասնավորապես, Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում գերմանացի օգտագերերը թողել են հանրագրեր' պահանջելով, որ չինովնիկը ներողություն խնդրի: Պրոտասեւիչը որեւէ կերպ միջադեպը չի մեկնաբանել: