Իրեն դեռ Ուկրաինայի օրինական նախագահ համարող Վիկտոր Յանուկովիչը հերքեց այն լուրը, որ Արևելյան Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր կան:

 

«Այդ ամենը միայն խոսակցություններ են, պաշտոնական հայտարարություն այդ հարցի վերաբերյալ չի արվել, և այն չի համապատասխանում իրականությանը»,-պատասխանել է Յանուկովիչը մամուլի ասուլիսի ժամանակ տրված հերթական հարցին:

 

Չնայած Յանուկովիչի հերքմանը, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմում արդեն նկատելի է ռուսական զրահամեքենաների որոշակի տեղաշարժ: Ռուսական կողմի նմանատիպ գոծողություններն արդեն իսկ խուճապ են ստեղծել Ուկրաինայի «նորաստեղծ իշխանությունների» մոտ, իսկ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ՌԴ Սևծովյան նավատորմի բոլոր նավերը պետք է մնան այն տարածքում, որը նախատեսված է համաձայնագրով և ցանկացած տեղաշարժ այդ տարածքից դուրս' հատկապես զենքի առկայությամբ կդիտվի որպես ռազմական ագրեսիա: