Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 28-ին Դոնաի Ռոստովում կայացած մամուլի ասուլիսում ներողություն Է խնդրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար:

 

«Ամփոթ Է»,-ասել Է Յանուկովիչը՝ պատասխանելով հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին իր վերաբերմունքի վերաբերյալ լրագրողի հարցին, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

«Ավելին, ես ցանկանում եմ նախեւառաջ ներողություն խնդրել վետերաններից, ուկրաինացի ժողովրդից այն բանի համար, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, այն բանի համար, որ ուժերս չբավականացրեց պահպանել կայունությունը եւ թույլ չտալ այս կամայականությունը, որն այժմ տիրում Է երկրում»,-հայտարարել Է նա:

 

Անդրադառնալով Ղրիմի իրադարձություններին՝ Յանուկովիչը նշել Է, որ Ղրիմը պետք Է մնա ուկրաինական պետության կազմում՝ պահպանելով լայն ինքնավարությունը:

 

«Որպես Ուկրաինայի գործող նախագահ, ցանկանում եմ հայտարարել, որ Ղրիմը պետք Է մնա ուկրաինական պետության կազմում՝ պահպանելով լայն ինքնավարությունը»,-ասել Է նա:

 

Վիկտոր Յանուկովիչը, որն ավելի վաղ հայտարարել Է իր՝ որպես Ուկրաինայի նախագահի օրինականության մասին, նշել Է, որ իրեն ոչ ոք չի տապալել, ինքն Է ստիպված եղել լքել Ուկրաինան իր կյանքի դեմ ուղղված սպառնալիքների պատճառով:

 

«Ոչ ոք ինձ չի տապալել: Ես հարկադրված եմ եղել Ուկրաինան լքել իմ կյանքի ու իմ մերձավորների կյանքի դեմ ուղղված անմիջական սպառնալիքի պատճառով»,-հավելել Է Վիկտոր Յանուկովիչը: