Իսլամի գլխավոր մզկիթում՝ Ալ Մասջիդ ալ Խարամում, որը գտնվում Է Մեքքայում, փետրվարի 28-ից աղոթքները համաժամանակյա կթարգմանվեն երկու օտար լեզուներով՝ անգլերենով եւ ուրդուով: Արաբերեն չխոսող մահմեդականները, որով ավանդաբար կատարվում են բոլոր իսլամական քարոզները, կարող են աղոթքը մզկիթում մյուս հավատացյալների հետ միաժամանակ անջակա լներով լսել այս երկու օտար լեզուներով:
Առաջին փորձի դրական արդյունքի եւ «օտարերկրացի մահմեդականների» դրական արձագանքի դեպքում քարոզի սինքրոն թարգմանության պրակտիկան կփոխադրվի նաեւ իսլամական աշխարհում նշանակությամբ երկրորդ մզկիթ՝ Մասջիդ ան Նաբավի, որը գտնվում Է Մեդինայում, որտեղ հանգչում Է Մուհամեդ մարգարեի աճյունը:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մեքքայի Ալ Մասջիդ ալ Խարամ մզկիթի տարածքում ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ հավաքվում են մինչեւ մեկ միլիոն հավատացյալներ՝ տեղավորվելով իսլամական այդ սրբավայրի ոչ միայն բակում, այլեւ այն շրջապատող բազմաթիվ պատշգամբներում եւ դրանց տանիքներում: