Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը հաղորդել է, որ Ռուսաստանը 6.000-ով ավելացրել է Ղրիմում զինված ուժերի զինծառայողների թիվը: Այս մասին տեղեկացնում է UNIAN-ը։

 

«Այս ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը զորքերի թիվն ավելացրել է 6.000-ով, ինչը կոպիտ խախտում է։ Ռուս զինծառայողներն արգելափակում են Ղրիմի վարչական շենքերն ու զորամասերը, ինչը ևս համաձայնությունների կոպիտ խախտում է»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։