Ռուսաստանի Պետդումայի անդամները նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել բոլոր հնարավորություններն օգտագործել' Ղրիմի բնակչությանը կամայականություններից և բռնությունից պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն ասել է, որ իրենք անհանգստացած են Ուկրաինայում իրավիճակի վատթարացումից: Նա հիշատակել է, որ Ղրիմում տարբեր կառույցներ ուկրաինական զինված խմբերի ներթափանցման փորձերն անհանգստության մեծ պատճառ են դարձել:

 

Ըստ նրա՝ այդ փորձերն արվել են Ղրիմում իրադրությունն ապակայունացնելու նպատակով: