Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է սկսել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պարտականությունները կատարող Օլեգ Մախնիցկին Ուկրաինային առաջին ալիքի եթերում:
Քրեական գործի համար առիթ է հանդիսացել Յանուկովիչի' Դոնի Ռոստովում փետրվարի 28-ին ունեցած մամուլի ասուլիսի ելույթը, որտեղ նա հայտարարել է, որ չի ճանաչում Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումները և իրեն համարում է պետության օրինական նախագահ: