Իրանը կատարում Է միջուկային ծրագրի վերաբերյալ Ատոմային Էնգերգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ «վեցյակի» հետ համաձայնությունների շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում:

 

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով՝ գործակալությունը դեռեւս «չի կարող վստահաբար երաշխավորել հայտարարված միջուկային նյութերի եւ հետազոտությունների բացակայությունը»: «Թեհրանի կողմից իրականացվող միջոցառումները եւ նրա ստանձնած լրացուցիչ պարտավորությունները դրական քայլ են, բայց անելու դեռ շատ բան կա, որպեսզի կարգավորվեն մնացած բոլոր հարցերը»,-ասել Է Ամանոն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: