Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին' անդրադառնալով հավաքականին և հավաքականի իր թիմակիցներին sport-express-ին տված հարցազրույցում նշել է.

«Հայաստանը մեծ ներուժ ունի: Սրա հետ մեկտեղ ֆուտբոլիստների ընտրությունը սահմանափակ է: Մխիթարյանը և′ բարձրակարգ ֆուտբոլիստ է, և′ լիդեր: Կարճ ժամանակում նա մեծ թռիչք կատարեց՝ «Փյունիկից» մինչև «Բորուսիա»: Այժմ Մխիթարյանն իսկապես բարձրակարգ խաղացող է և մեզ տանում է իր հետևից: Սակայն, Յուրա Մովսիսյանի մասին նույնպես չպետք է մոռանալ: Մովսիսյանը վաղուց ապացուցել է, որ ինքը բարձակարգ հարձակվող է»:

Անդրադառնալով Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը, Բերեզովսկին նշել է.

«Կրասնոդարում եղանակն անհամեմատ լավ է: Բացի այդ, բոլորին հայտնի է, թե որքան հայեր կան այնտեղ: Այդ պատճառով էլ կտեսնենք, թե ով է խաղալու տանը»: