Ուկրաինայի զինված ուժերի երեք զենիթահրթիռային գնդեր անցել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության կողմը: Այդ մասին տեղեկացնում Է ՌԻԱ «Նովոստիին» հայտնել Է Ղրիմի կառավարության ներկայացուցիչը:
«Ընդամենը 700-ից ավելի զինվորներ եւ սպաներ հայտարարել են Ղրիմի բնակչությանը պաշտպանելու պատրաստակամության մասին»,- ասել Է Ղրիմի Ինքնավարության ներկայացուցիչը:
Նա նշել Է, որ Ղրիմի ժողովրդի կողմն են անցել 50-րդ, 55-րդ եւ 147-րդ զենիթահրթիռային գնդերի զինծառայողները, գնդեր, որոնք գտնվում են Եվպատորիայում, Թեոդոսիայում եւ Ֆիոլենտում:
«Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության կողմն անցած հակաօդային պաշտպանության զորամասերի կազմի մեջ մտնում են ավելի քան 20 «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ եւ ավելի քան 30 «Ս-300 ՊՍ» զենիթահրթիռային համակարգեր»,- հավելել Է գործակալության զրուցակիցը: