Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ Խարկովյան համաձայնագիրը, որով երկարաձգվում է ՌԴ Սևծովյան նավատորմի գտնվելու ժամկետն Ուկրաինայում, պետք է անհապաղ չեղյալ համարվի: Այս մասին հայտնում է Украинская правда-ն։
«Սևծովյան նավատորմը, հատկապես բոլոր այս իրադարձություններից հետո, պետք է դիտարկել որպես Ուկրաինայի տարածքում պատերազմի հիմնաքար։ Դրա համար էլ պետք է հնարավորինս շուտ Սևծովյան նավատորմը հեռացնել Ուկրաինայից և խարկովյան համաձայնագիրը պետք է չեղյալ համարվի»,-հայտարարել է նա: