ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնաժողովը քննադատել է Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարումը:Հանձնաժողովը մեղադրել է Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը' քաղաքների վրա հարձակման մեջ: ՄԱԿ-ի մարտի 5-ի զեկույցում նշվել է, որ ավելի քան 250 հազար քաղաքացիներ Սիրիայում գտնվում են շրջափակման մեջ՝ ենթարկվելով օդային և հրետանային ռմբակոծության: Բնակիչները զրկված են մարդասիրական օգնությունից, սննդից և բժշկական օգնությունից և կանգնած են սովի առջև:

 

ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ կառավարական ուժերը շրջապատել են Դումա, Արբին, Մուլհիե, Զամալքա, Արևելյան Ղուտայի շրջանները, որտեղ բնակվում է մոտ 160 հազար մարդ:

 

Զեկույցում զինված ընդդիմադիրները մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ. նրանք առանց դատ ու դատաստանի մարդկանց սպանում են, մահապատժի ենթարկում, օգտագործում են երեխաներին հանցանքներ գործելու համար:

 

Փորձագետների կարծիքով' միջսիրիական բանակցություններից առաջ սիրիական ճգնաժամը ավելի լայնամասշտաբ էր:

 

Այժմ լարված պայքար է ընթանում հատկապես մեծ քաղաքների մերձակայքում: Կառավարական ուժերը օգտագործում են օդուժ և հրետանի, իսկ ապստամբները՝ մահապարտ ահաբեկիչներ և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ:

 

ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը կքննարկվի մարտի 18-ին' Ժնևում ՄԱԿ-ի 47 անդամ-երկրների ներկահյացուցիչների ներկայությամբ: