Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշել Է դիմում հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Դաշնային ժողովին՝ Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու մասին, ասված Է խորհրդարանի որոշման տեքստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

«Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը դիմել Է ՌԴ-ի նախագահին եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին՝ որպես ՌԴ-ի սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու ընթացակարգ սկսելու առաջարկությամբ»,- ասված Է Ղրիմի խորհրդարանի որոշման մեջ:

 

Որոշումն ուժի մեջ Է մտնում ընդունման օրվանից:

 

Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանը որոշում Է ընդունել Ռուսաստանի կազմի մեջ ինքնավարության մտնելու մասին: Այս հարցի շուրջը հանրաքվեն որոշված Է անցկացնել ավելի շուտ. ոչ թե մարտի 30-ին, այլ մարտի 16-ին: