Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երկրներից զինվորական դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմի տարածք: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը:

 

«Դիտորդներին հետ են դարձրել Օդեսայից Ղրիմ ճանապարհի հսկիչ անցակետում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

 

Փորձագետներն այսօր առավոտյան Օդեսայից Ղրիմ Էին մեկնել ավտոբուսով:

 

Փորձագետների խումբը ձեւավորվել Էր այն բանից հետո, երբ Ուկրաինան համապատասխան հրավերներ Էր ուղարկել ԵԱՀԿ-ի գործընկերներին: Այդ հրավերին արձագանքել են 21 պետություններ: Ընդամենն Ուկրաինա են ուղեւորվել 40 դիտորդներ, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխման կենտրոնի մի աշխատակից:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է կազմակերպության մամուլի ծառայությունը, իրենց դիտորդներին ուղարկելու որոշում են ընդունել Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Կանադան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեդիան եւ Էստոնիան: Ավելի ուշ նրանց են միացել Ավստրիան, Իսլանդիան եւ Իտալիան: