ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ոստիկապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ կանայք:
Շնորհավորում եմ Մարտի 8-ի' գարնան և կանանց տոնի առթիվ:
Սիրելի՛ գործընկերուհիներ, դուք մեզ հետ հավասար կրում եք ոստիկանի պատասխանատու ու պատվավոր աշխատանքի բոլոր դժվարությունները:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք, անմնացորդ ծառայություն օրենքին և ժողովրդին:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին:
Միայն ամուր թիկունք ունեցող ոստիկանը կարող է անմնացորդ կատարել իր գործը, որին կոչված է:
Բոլորիդ մաղթում եմ երջանկություն, բարօրություն, հաջողություն' ընտանիքում և աշխատանքում:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ