«Զենիթի» նախկին հարձակվող Ալեքսանդր Պանովն' անդրադառնալով «Սպարտակի» և «Տերեկի» միջև հանդիպմանը, խոսել է նաև Յուրա Մովսիսյանի մասին:
«Սպարտակի» համար շատ կարևոր իրադարձություն է, որ Մովսիսյանը շարք է վերադարձել, ում հետ մրցաշրջանի առաջին հատվածում հույսեր կապել չէին կարող: Սա մեծ օգնություն է: Սա բարի լուր է «Սպարտակի» համար: Մոսկովյան ակումբի ֆուտբոլիստները պետք է հաղթեն «Տերեկին»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է championat.com-ը: