Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 8-ին, կանանց միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ, համերգը վարող Հրանտ Թոխատյանը առաջին տիկնոջից վերցրել է հեռախոսահամարն ու հենց բեմից զանգահարել Սերժ Սարգսյանին: Գրում է News.am-ը:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ համերգից առաջ, մուտքի մոտ հաներգի շտապող կանանց հարցրել են, թե հայտնի տղամարդկանցից ում կցանկանային, որ շնորհավորեր իրենց: Հնչել են բազմաթիվ անուններ, այդ թվում Լեւոն Մալխասյան, Գեորգի Պողոսյան (Կիմիչ), Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Գրիգորյան, Պարույր Հայրիկյան, Դավիթ Հակոբյան, Սերժ Սարգսյան:
Արդեն համերգի ժամանակ, միջոցառումը վարող Հրանտ Թոխատյանը զանգահարել է նրանց, որոնք նշել են դահլիճում որեւէ պատահական նստատեղ եւ այդ տեղ նստած կանայք նվերներ են ստացել:
Հրանտ Թոխատյանը դահլիճում գտնվողն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանից խնդրել է Սերժ Սարգսյանի հեռախոսահամարն ու զանգահարել նրան: Թոխատյանը կատակով ասել է, որ թուղթը, որի վրա գրված է եղել նախագահի հեռախոսահամարը, հենց այստեղ կայրի: