Ուկրաինան ԵԱՀԿ-ի անդամ պետություններին խնդրել է մինչև մարտի 16-ը երկարաձգել երկրում չզինված զինվորական անձնակազմի մնալու ժամկետը՝ երկրի արևելք և հարավ այցելելու համար:

 

«Ուկրաինան խնդրել է շարունակել չզինված անձնակազմի այցը, այժմ երկրի արևելք և հարավ այցելության համար»,- ասված է այն հաղորդագրության մեջ, որը մարտի 11-ին տարածել է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

 

Այս պահին խնդրանքին արձագանքել է 17 երկիր՝ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սլովակիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Էստոնիան: Սպասվում է, որ երկրների թիվը կմեծանա: