Ղրիմի թաթարները բոյկոտելու են Ինքնավար Հանրապետությունում նշանակված հանրաքվեն' չնայած այն բանին, որ դրա արդյունքն արդեն կանխորոշված է, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ղրիմի թաթարների խորհրդի նախագահ Ռեֆաթ Չուբարովը:

 

Ղրիմի ադրբեջանցիների առաջնորդ Ռահիմ Հումբաթովը haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմում բնակվող ադրբեջանցիները նախանշված հանրաքվեն համարում են ապօրինի եւ բոյկոտելու են այն:

 

Կայքին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը դիտորդներ չի ուղարկի Ղրիմում անցկացվելիք հանրաքվեին, որը տեղի կունենա մարտի 16-ին: Ղրիմի Ռադան մարտի 11-ին «Անկախության մասին հռչակագիր» է ընդունել: