Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր «Տոսնոյին»:
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց գոլազուրկ' ոչ ոքի: Արդյունքում' մրցավարը ավելացրեց լրացուցիչ 30 րոպե:
113-րդ րոպեին հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց Ֆիլատովը: Արդյունքում' «Տոսնոն» դուրս եկավ հաջորդ փուլ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը մեկնարկային կազմում էին: Մովսիսյանը փոխարինվեց 71-րդ րոպեին: