Անհետացած Boeing 777-ի օդաչուների սխալ վարքի և օրենքների խախտման մասին բացահայտվել է հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով The Associated Press-ին:

 

Պարզվել է' ինքնաթիռի օդաչուն նախկինում խցիկում եղել է աղջիկների հետ, և այնտեղ խրախճանքներ են կազմակերպել անմիջապես թռիչքի ժամանակ: Այս բացահայտումն արվել է, երբ հեռուստաշոուի մասնակիցներից մեկը հայտնել է իր և օդաչուների հետաքրքիր ժամանցի մասին:

 

«2011 թվականին ես մեկնում էի Մալայզիայի մայրաքաղաք, և թռիչքի ընթացքում ինձ և ընկերուհուս հրավիրեցին օդաչուների խցիկ: Այնտեղ մենք օդաչուների հետ ծխեցինք, լուսանկարվեցինք և զվարճացանք», - ասել է աղջիկը: Ըստ նրա' օդաչուներից մեկը եղել է անհետացած Boeing 777-ի օդաչուն:

 

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է օդաչուն զվարճանում աղջիկների հետ:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ անհետացել է Malaysia Airlines-ի ինքնաթիռը, որի սրահում 233 մարդ կար, և մինչ օրս հայտնի չէ նրանց ճակատագիրը: