Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ղրիմում քվեաթերթիկների 100%-ի հաշվարկի արդյունքում հայտնի է դարձել, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության բնակիչների 96,77%-ը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին: Այս մասին տեղեկացրել է Ղրիմի հանրաքվեի կազմակերպման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը։
Թերակղզու բնակիչների միայն 2,51%-ն է քվեարկել հօգուտ Ղրիմի` Ուկրաինայի կազմի մեջ թողնելու:
Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 81,37%-ը: