Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Բուռլան դիմել է ՌԴ-ի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինին Ռուսաստանի օրենսդրության մեջ չճանաչված հանրապետության՝ ՌԴ-ի կազմ մտնելու օրենսդրական հնարավորություն նախատեսելու խնդրանքով: Այդ մասին մարտի 18-ին հաղորդել է «Ведомости» թերթը:

 

«Դիմումը ստացվել է որպես արձագանք Ռուսաստանին այն նոր տարածքների միացման կարգի պարզեցման վերաբերյալ էսեռների օրինագծի, որը թույլ է տալիս Ռուսաստանի կազմի մեջ ընդունել արտասահմանյան պետությունների մի մասն առանց այդ պետությունների համաձայնության՝ դրանցում «արդյունավետ օրինական իշխանության» բացակայության դեպքում՝ հանրաքվեի արդյունքների կամ դրանց իշխանությունների դիմումի հիման վրա»,-ճշտել է հրատարակությունը, որը ձեռք է բերել դիմումի պատճենը:

 

Թերթը նշում է, որ, ինչպես հետևում է Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահի նամակից, «էսեռների» օրինագիծը հնարավոր է դարձնում սոսկ Ղրիմի միացումը, այլ ոչ թե Մերձդնեստրի, քանի որ Մոլդովայի իշխանությունը չի կարելի միանշանակ անարդյունավետ համարել: