Վարչական բոլոր շրջաններում մարտից մեկնարկած աշխատանքների ընթացքում արդեն իսկ ապամոնտաժվել է գործող օրենսդրությանը հակասող շուրջ 320 գովազդային վահանակ:
Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ օրենքով թույլատրվում է գովազդ տեղադրել, կտեղադրվեն նոր, օրենսդրությանը չհակասող և քաղաքային չափորոշիչներին համապատասխան գովազդներ: Երևանի քաղաքապետարանն, ի դեպ, վահանակների ձևն ու չափը սահմանված կարգին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին կտրամադրի դիզայներական անվճար խորհրդատվություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն