Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' մամուլի աշխատանքներին միջամտելու նոր սկանդալային ձայնագրություններ են հայտնվել համացանցում: Այս մասին հայտնում է թուրքական internethaber.com լրատվական կայքը:

 

Համացանցում տարածված հեռախոսազրույցների ձայնագրություններում Էրդողանը Star Medya Grup ընկերության նախագահ Մուստաֆա Քարաալիօղլուին հանձարարարում է իրեն և թուրքակական կառավարությանը քննադատելու համար «շուտափույթ կերպով» աշխատանքից հեռացնել Star թերթի նախկին թղթակիցներ, լրագրող Մեհմեթ Ալթանին և պահպանողական գրող Հիդայաթ Շևքաթլը Թուքսալին:

 

Նշվում է, որ հեռախոսազրույցում Քարաալիօղլին հնազանդորեն համաձայնել է և ասել. «Այո, կզբաղվեմ այդ հարցով»:

 

Համացանցում ավելի վաղ ևս հայտնվել էին Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցում Թուրքիայի վարչապետը գրաքննության հրահանգներ էր տվել HaberTurk լրատվական գործակալությանը: