Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը նշել է, որ Դորտմունդի «Բորուսիան» երկրի առաջնությունում մյունխենցիների դեմ չի կարող մրցակցել' կազմում ունեցած խնդիրների պատճառով:
«Բորուսիան» հիանալի թիմ է: Սակայն, այս մրցաշրջանում նրանք կազմի հետ կապված չափից շատ խնդիրներ ունեն: «Բավարիան» տարբերվում է նրանով, որ ունի շատ ամուր կազմ: Այս մրցաշրջանում «Բորուսիան» չի կարող պայքարել մեր դեմ»,-Մյուլերի խոսքը մեջբերում է sport1.de-ն: