armsport.amՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2013/14թթ. խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Դոտմունդի «Բորուսիան», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, կիսաեզրափակչի ուղեգիր համար պայքարելու է Մադրիդի «Ռեալի» հետ: Յուրգեն Կլոպի սաները նախորդ խաղարկությունում եզրափակիչ դուրս եկան հենց Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումներից հետո (4:1, 0:2):
Քառորդ եզրափակչի զույգերը
«Բարսելոնա» (Իսպանիա)-«Ատլետիկո» (Իսպանիա)
«Ռեալ» (Իսպանիա)-«Բորուսիա» (Գերմանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա)-«Չելսի» (Անգլիա)
«Բավարիա» (Գերմանիա)-«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Առաջին հանդիպումները կկայանան ապրիլին 1-ին եւ 2-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 8-ին եւ 9-ին:
Կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 11-ին: