Ադրբեջանը միացել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը եւ Սեւաստոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմ մտցնելու մասին ՌԴ որոշումը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից քննադատությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ կայքը:
ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարել է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն , որով բնակչության 96 տոկոսը ցանկություն է հայտնել մտնել ՌԴ կազմ, չի համապատասխանում եվրոպական ժողովրդավարական նորմերին եւ սկզբունքներին:
ԵԽ 42 երկրների, այդ թվում նաեւ Ադրբեջանի, պատվիրակությունները կողմ են քվեարկել են Նախարարների կոմիտեի' ՌԴ Պետդուման քննադատող որոշմանը: Ռուսաստանը եւ Հայաստանը դեմ են քվեարկել, Սերբիան ձեռնպահ է մնացել, քվեարկությանը չեն մասնակցել Բոսնիա Հերցոգովինայի եւ Մոնակոյի պատվիրակությւոնները: