ՀՀ ոստիկանության աշխատակից Դ. Վ.-ի, քաղաքացիներ Ա. Ռ.-ի և Մ. Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով' ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության աշխատակից Դ. Վ.-ն, քաղաքացիներ Ա. Ռ.-ն և Մ. Վ.-ն գրավոր հաղորդում են տվել այն մասին, որ 2014թ. մարտի 6-ին' ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի հասարակական վայր հանդիսացող «Լա սկալա» ակումբում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով այլ անձանց նկատմամբ' վիճաբանել են իրար հետ, միմյանց հասցեին տվել հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ հասցրել' պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: