Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմի մարզական ֆեդերացիաները հնարավորինս արագ պետք է ընդգրկվեն Ռուսաստանի Դաշնության ֆեդերացիաների կազմում, որպեսզի թերակղզու մարզիկներին հնարավորություն ընձեռվի հնարավորինս արագ մասնակցել միջազգային մրցումների:

 

Այս մասին հայտարարել է ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Մարատ Բարիևը:

 

«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Ղրիմ և տեղի մարզական ղեկավարների հետ կքննարկեմ Ղրիմի մարզական ֆեդերացիաները Ռուսաստանի ֆեդերացիաների կազմում ընդգրկելու մեխանիզմը: Նշեմ նաև, որ Ղրիմում սպորտը միշտ բարձր մակարդակի է ունեցել՝ այստեղ կան բավականին բարձրակարգ ֆուտբոլային թիմեր, թեթևատլետներ, իսկ Սևաստոպոլի ջրագնդորդների թիմը միշտ էլ աչքի է ընկել իր բարձրակարգ խաղով»,-ասել է Բարիևը: